Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ Է ԴԱՐՁՐԵԼ HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է տերմինալների միջոցով Hi-Line ծառայության վճարման նոր համակարգի ներդրման մասին:

Սկսած 2013 թվականի ապրիլից, Hi-Line ծառայության այն բաժանորդներն, ովքեր չգիտեն կամ պարզապես չեն հիշում պայմանագրում նշված վիրտուալ համարը, այսուհետ կարող են կատարել Hi-Line ծառայության վճարումը «Թել-Սել» ընկերության տերմինալների միջոցով` պարզապես  նշելով իրենց քաղաքային հեռախոսահամարը:

«ԱրմենՏել» ընկերության բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի առանցքային նպատակներից մեկը բարձրորակ ծառայությունների մատուցումն է և հարմարավետության ապահովումը: Այս նպատակին հասնելու համար մենք համագործակցում ենք մեր բիզնես գործընկերների հետ, և այդ համագործակցության շնորհիվ այսօր առաջարկում ենք մեր բաժանորդներին Hi-Line ծառայության վճարման այլընտրանքային տարբերակ, որը պարզ է, հարմարավետ և միաժամանակ հնարավորություն է տալիս խնայել զգալի ժամանակ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն հաճախորդները կարող են ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման ունիվերսալ գրասենյակ կամ զանգահարելով 100:

Share