Բաժին. Բիզնես

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ CARREFOUR-Ը ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Անրի Ռեյնոն վստահ է, որ ֆրանսիական Carrefour հիպերմարկետների ցանցը ներկայացված կլինի Հայաստանում: Այս մասին նա ասել է ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ Carrefour-ի գալը Հայաստան ոչ թե քննարկումների, այլ գործողությունների խնդիր է:

Նշենք, որ Carrefour-ի մուտքը Հայաստան անընդհատ հետաձգվում է: Հայաստանյան մամուլը բազմիցս գրել է,  որ Carrefour-ի  համար «դժվարություններ են ստեղծում» Հայաստանի պաշտոնյաները, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանը և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, ովքեր վերահսկում են սննդի մեծ մասի ներկրումը Հայաստան:

Share