Նոյեմբերի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Սբերբանկի տեխնոլոգիական ստարտափների Sber500 միջազգային աքսելերատորի հինգերորդ ալիքի Դեմո-օրը: Ներդրողներին և կորպորացիաներին իրենց լուծումները կներկայացնեն Ռուսաստանից, Հայաստանից, Իսրայելից և այլ երկրներից 30 ուժեղագույն ստարտափներ, ինչպես նաև Sber500-ի և GigaChat-ի ուղղությունից AI-ընկերություններ:
Sber500-ի հինգերորդ ալիքին մասնակցելու հայտ է ներկայացրել 1,500 ստարտափ, որոնցից մեկ քառորդը արտասահմանյան են. ծրագրով հետաքրքրված էին 28 երկրների թիմեր։ Բացի այդ, առաջին անգամ անցկացվել է առանձին ուղղություն ստարտափների և անհատական մասնակիցների համար, ովքեր պատրաստ են օպտիմիզացնել իրենց արտադրանքը Սբերբանկի GigaChat նեյրոցանցային մոդելի միջոցով կամ դրա հիման վրա ստեղծել նորերը. ուղղությունը գրավել է ավելի քան 1,200 հայտ: Այսպիսով, աքսելերատորին մասնակցել ցանկացողների ընդհանուր թիվը գերազանցել է 2,700-ը:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։