Բաժին. Բիզնես

SAMSUNG-Ը ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

Սմարթֆոնների հայաստանյան շուկայում Samsung ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մասին «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց Samsung Electronics ընկերության հայաստանյան ներկայացուցչության շարժական սարքավորումների գծով պատասխանատու Աշոտ Բուդաղյանը: Ըստ նրա` վերջին մեկ տարվա ընթացքում բջջային հեռախոսների հայաստանյան շուկայում նկատվել են նոր զարգացումներ. եթե 2011 թվականին սմարթոֆոնների շուկան բավականին փոքր էր, ապա արդեն 2012 թվականի կեսերից Հայաստանում գրանցվել է սմարթֆոնների վաճառքի կտուկ աճ: Աշոտ Բուդաղյանի խոսքով` դա պայմանավորված է նրանով, որը ինտերնետը դարձել է առավել հասանելի, և հայ սպառողներն էլ սկսել են գնահատել և առավել լիարժեք օգտագործել սմարթֆոնների հնարավորությունները:

Այսօր միջին վիճակագրական հայ սպառողը նախընտրում է վճարել ավելի շատ և ունենալ բազմաֆունկցիոնալ հեռախոս: Արդյունքում, Հայաստանում վաճառվող հեռախոսների միջին գինը բարձրացել է:

Աշոտ Բուդաղյանը նաև նշեց, որ հայ սպառողների շրջանում մեծ հետաքրքրություն է վայելում GALAXY S III սմարթֆոնը, որի վաճառքի ցուցանիշը բավականին լավն է:

Նշենք, որ նոր GALAXY S 4 սմարթֆոնի վաճառքի մեկնարկի հետ կապված ընկերությունը հայտարարել է ակցիա. մինչ սմարթֆոնի վաճառքի պաշտոնական մեկնարկն այն պատվիրելով Samsung-ի պաշտոնական գործընկերների վաճառասրահներում (SAMSUNG, MOBILE CENTER, ORANGE,FINE)` կարելի է նվեր ստանալ օրիգինալ պատյան:

Share