Բաժին. Բիզնես

ՄՈԲԻԴՐԱՄԻ ՀԱՇԻՎԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱԼՐԵԼ ՆԱԵՎ TELCELL ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Այսուհետև ՄոբիԴրամի հաճախորդները կարող են համալրել իրենց էլեկտրոնային հաշիվները նաև Telcell էլեկտրոնային վճարման տերմինալների միջոցով:

Մինչև 1000 դրամ համալրման համար միջնորդավճարը կազմում է 30 դրամ, 1001-4999 դրամ համալրման համար՝ 2%, իսկ 5000 դրամ և ավելի գումարի դեպքում՝ 1%:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով:

ՄոբիԴրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ին (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) ամբողջությամբ պատկանող ֆինանսական դուստր ընկերություն է` ստեղծված է 2011թ. օգոստոսին, և մատուցում է նորարարական բջջային և ինտերնետ ֆինանսական ծառայություններ: ՄոբիԴրամը ձգտում է էլեկտրոնային վճարումների հայաստանյան շուկայում ներկայացնել տեխնոլոգիական վերջին զարգացումները` ուշադրության կենտրոնում պահելով իր հաճախորդների գոհունակությունը:

2011թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ՄոբիԴրամը ստացել է դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա: Ընկերությունը սկսել է գործունեությունը 2012թ. հունվարին և ունի մասնաճյուղերի շարունակաբար աճող ցանց ողջ Հայաստանում:

2012թ. օգոստոսի 21-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ՄոբիԴրամը ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

Share