Բաժին. Բիզնես

SAMSUNG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՏՈՒԳԱՆՔ

Թայվանական Արդար առևտրի հանձնաժողովը ուսումնասիրում է Samsung-ի դեմ ուղղված մեղադրանքը: Մեղադրանքում, մասնավորապես, նշվում է, որ Samsung ընկերությունը թայվանցի վարձու ուսանողների միջոցով կարողացել է ինտերնետում ապատեղեկատվություն տարածել՝ վատաբանելով HTC ընկերության սմարթֆոնները: Մեղադրանքը հաստատելու դեպքում Samsung ընկերությունը կտուգանվի 25 մլն թայվանյան դոլարով (835 հազար ԱՄՆ դոլար):

Սա Samsung-ի դեմ ուղղված նման տիպի առաջին մեղադրանքը չէ: 2012թ. ընկերությունը մեղադրվել էր ապատեղեկատվական վիդեո-գովազդի տարածման մեջ: Գովազդում նշվել էր Samsung Galaxy Y Duoes GT-S6012-ում ավտոֆոկուսի առկայության մասին, որը իրականում բացակայել էր: Դատարանը մեղավոր էր ճանաչել Samsung ընկերությանը և տուգանել 11.000 ԱՄՆ դոլարով:

Մեղադրող կողմի հայտարարության համաձայն, ուսանողների կողմից տարածած ապատեղեկատվության պատճառով նվազել է HTC One և HTC First սմարթֆոնների վաճառքների ծավալը: Նշենք, որ Samsung ընկերությանն է պատկանում աշխարհում վաճառված սմարթֆոնների 30.3 տոկոսը:

Samsung-ի ղեկավարությունը մեղադրանքը հերքել է և այն համարել անհիմն՝ նշելով, որ HTC-ը, հանդիսանալով թայվանյան ընկերություն, կկարողանա մեղադրանքը հաստատել՝ օգտագործելով իր համբավը Թայվանում:

Share