Բաժին. Բիզնես

ԱՐՇԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԵՎ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒ՞Մ ԼՂՀ-ՈՒՄ

Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ) և Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) վերջերս ԼՂՀ-ում 300 հա հողատարածք են գնել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Պարբերականի տեղեկություններով` պատգամավորները որոշել են խաղողի այգի մշակել և գինու ու կոնյակի գործարան հիմնել այնտեղ: Թերթը տեղեկացել է նաև, որ Մխիթարյանն ու Պետրոսյանը հաճախ են լինում ԼՂՀ-ում ու շատ ջերմ հարաբերություններ ունեն ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Ինչ խոսք, ողջունելի է, որ հայ գործարարները ներդրումներ են կատարում Արցախում:

«Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Ալիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ոչ հեռախոսով, ոչ էլ հանդիպելիս պարզապես չի ցանկացել անգամ մեր հարցը լսել: Իսկ Արշակ Մխիթարյանն ասել է, թե իրականում նման բան չկա», – գրում է թերթը:

Share