Բաժին. Բիզնես

FIFA. 2012-ԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԻ ՎՐԱ ԾԱԽՍՎԵԼ Է 2.53 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ՖԻՖԱ-յի կողմից հրապարակվել է 2012թ.-ին ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ամենաշատը ծախսած և տրանսֆերներից ամենաշատը վաստակած երկրների ցուցակը: 2012թ.-ի թվականին ֆուտբոլային տրանսֆերների ընդհանուր ծավալը կազմել է 2.53 միլիարդ դոլար. 2011թ.-ի համեմատ արձանագրվել է 10% աճ:

Ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ամենաշատ գումար են ծախսել անգլիական ակումբները` 314 միլիոն դոլար, երկրորդը Ռուսաստանն է` 256 միլիոն դոլար, երրորդ տեղում է Թուրքիան` 78 միլիոն դոլար:

Տրանսֆերներից ամենաշատ գումար է վաստակել Բրազիլիան` 121 միլիոն դոլար, երկրորդ տեղում է Պորտուգալիան` 103 միլիոն: 2012թ.-ի ընթացքում ամենաշատը գնել են բրազիլացի ֆուտբոլիստների` 1463, երկրորդ տեղում են արգենտինացիները` 782, երրորդն անգլիացիներն են` 507:

Գնված ֆուտբոլիստների միջին տարիքը 24 տարեկան 10 ամսական է:

Share