Բաժին. Բիզնես

INTEL-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 25%-ՈՎ

Միկրոչիպերի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն՝ Intel-ն,  ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 25%-ով և կազմել 2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ եռամսյակային հասույթը կազմել է 12,6 մլրդ ԱՄՆ դոլար՝ նվազելով 2,5%-ով: Հաշվետու եռամսյակում ընկերության մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 0,4 ԱՄՆ դոլար:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ Intel ընկերության ֆինանսական ցուցանիշների անկումն առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային շուկայում նկատվող նոր զարգացումներով. սպոռաղներն առավել շատ գերադասում են գնել սմարթֆոն և պլանշետ, քան «ավանդական» համակարգիչ:

2013 թվականի երկրորդ եռամսյակի համար Intel ընկերությունն ակնկալում է 12,4 – 13,4 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ:

Share