Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է «ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ» ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԵՎ ՔԱՐՏԱՅԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Զարգացման Հայկական Բանկը, առաջնորդվելով վարկային ծառայությունները հանրության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու սկզբունքով, բարելավել է իր «Ակնթարթային» սպառողական վարկի և քարտային վարկային գծերի պայմանները:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Բանկը տրամադրում է «Ակնթարթային» սպառողական վարկեր՝ մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 7 մլն ՀՀ դրամ և 22% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև արտարժութային քարտային վարկային գծեր՝ մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 7 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և 18% տարեկան տոկոսադրույքով:  

Վարկերի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վարկի գումարը հաճախորդին տրամադրվում է հաշված օրերի ընթացքում: 

«Ակնթարթային» սպառողական վարկի և արտարժութային քարտային վարկային գծի մի շարք առավելություններից հատկանշական է հատկապես այն, որ վարկերը տրամադրվում են առանց եկամուտների և վարկի նպատակի հիմնավորման, գրավադրվող անշարժ գույքի գնահատման ծախսեր և ապահովագրում չի պահանջվում:

Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել 59 15 15 հեռախոսահամարով կամ այցելել www.armdb.com:

Share