Serbia's Novak Djokovic celebrates defeating Stefanos Tsitsipas of Greece in their final match of the French Open tennis tournament at the Roland Garros stadium Sunday, June 13, 2021 in Paris. Djokovic won 6-7, 2-6, 6-3, 6-2, 6-4. (AP Photo/Thibault Camus)
Ովքեր 2024-ին ամենամեծ մրցանակային պարգևը ստացած թենիսիստները: Forbes-ը կազմել է նրանց տասնյակը: Ովքեր են ընդգրկված ցանկում, ներկայացնում ենք ստորև:
Վարկանիշը գլխավորում է Յաննիկ Սինները: Իտալիան ներկայացնող 23-ամյա մարզիկը ստացել է 16.946.149 դոլար, որից 16.914.035 դոլարը գոյացել է մենախաղերից, իսկ 32.114 դոլար՝ զուգախաղերից:
Մրցաշրջանի սկզբում թվում էր, թե սա կլինի երկու երիտասարդ թենիսիստների՝ Յաննիկ Սիների և Կառլոս Ալկարասի միջև մշտական մրցակցության տարի, բայց իրականում իտալացին ավելի շուտ վերմակը քաշեց իր վրա: Նա ամենաերիտասարդ խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում հասել է Ավստրալիայի բաց առաջնության, ԱՄՆ-ի բաց առաջնության և եզրափակիչ՝ երեք խոշորագույն կորտային մրցաշարերում էլ հաղթելով:
Կառլոս Ալկարասը վարկանիշում երկրորդն է՝ 9.850.338 դոլարով: 21-ամյա իսպանացին ամբողջը վաստակել է մենախաղերից:
Ալկարասն ավարտեց մրցաշրջանը Մալագայում՝ պաշտպանելով Իսպանիայի հավաքականի գույները Ռաֆայել Նադալի հրաժեշտի մրցաշարում: Իսպանացիները, ցավոք, պարտվեցին Հոլանդիայի հավաքականին, և Կառլոսի հաղթանակն իր մենախաղում թիմին չօգնեց:
Ալեքսանդր Զվերևը եզրափակում է եռյակը: 27-ամյա գերմանացին վաստակել է 8.995.103 դոլար, որից 8.839.406 դոլարը մենախաղերից, 155.697 դոլարը՝ զուգախաղերից:
Ալեքսանդր Զվերևի՝ այս տարի գրանցաց հաջողություններին կարելի է ավելացնել Գերմանիայի հավաքականի հաղթանակը United Cup-ում մրցաշրջանի սկզբում, բայց առանց դրա էլ գերմանացի թենիսիստը հիանալի տարի կունենար:
Ամերիկացի Թեյլոր Ֆրիցը չորրորդն է վարկանիշում: 27-ամյա թենիսիտը վաստակել է 7.006.195 դոլար, որից 6.915.586 դոլարը մենախաղերի արդյունք է, 90.609 դոլարը՝ զուգախաղերի:
Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևը մրցաշրջանում ստացել է 5.615.756 դոլար, որից 5.573.010 դոլարը մենախաղերի արդյունք է: 28-ամյա թենիսիտը ևս 42.746 դոլար է վաստակել զուգախաղերից:
Նորվեգացի Կասպեր Ռուդը մենախաղերով վաստակել է 5.010.351 դոլար, զուգախաղերով՝ 54.956: 25-ամյա թենիսիստի ընդհանուր մրցանակային գումարը կազմել է 5.065.307 դոլար:
Լեգենդար Նովակ Չոկովիչը վարկանիշում յոթերորդն է: 37-ամյա սերբ թենիսիտն այս մրցաշրջանում վաստակել է 4.421.915 և Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոս: Թե օլիմպիական տիտղոսը, թե գումարը նա վաստակել է մենախաղերով:
Անդրեյ Ռուբլևը երկրորդ ռուսն է վարկանիշում և զբաղեցնում է ութերորդ տեղը: 27-ամյա թենիսիստը մրցաշրջանում ստացել է 4.130.816 դոլար, որից 4.067.753-ը մենախաղերից, 63.063 դոլարը՝ զուգախաղերից:
9-րդ ավստրալացի 25-ամյա թենիսիտ Ալեքս դե Մինաուրն է: Նա վաստակել է 4.080.046 դոլար: Մենախաղերից նրա հասույթը 4.041.718 դոլար է, զուգախաղերից՝ 38.328:
Տասնյակը եզրափակում է հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը՝ 3.528.424 դոլարով: 26-ամյա մարզիկի եկամուտը
3.392.603 դոլարով զբաղեցնում են մենախաղերը, իսկ 135.821 դոլար նա վաստակել է զուգախաղերից: