Բաժին. Բիզնես

VKONTAKTE.RU-Ի ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԸ ԳԱՂՏՆԻ ԿԵՐՊՈՎ ՎԱՃԱՌՎԵԼ Է

Vkontakte.ru կայքի բաժնետերերից երկուսը` Լև Լևիևն ու Վյաչեսլավ Միրիլաշվիլին, միաժամանակ վաճառել են իրենց պատկանող բաժնետոմսերը (48%): Միրիլաշվիլուն էր պատկանում ընկերության բաժնետոմսերի 40%-ը, իսկ Լևիևին՝ 8%-ը: Վաճառված բաժնետոմսերը գնել է ռուս գործարար Իլյա Շերբովիչը: Vkontakte.ru-ի բաժնետերեր Պավել Դուրովն ու Mail.ru ընկերության սեփականատեր Ալիշերա Ուսմանովը նշել են, որ իրենք տեղյակ չեն եղել գործարքի մասին: 

Պավել Դուրովը նշել է, որ նման գաղտնի վաճառքը չի հակասում ընկերության կանոնադրությանը, սակայն այդ քայլը վնասում է ընկերության համբավը: Նախկինում Դուրովն ու Ուսմանովը ցանկությունն էին հայտնել գնել VK-ի մնացած մասը: 

Չնայած այն բանին, որ ներկայում արդեն Շերբովիչին է պատկանում ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ընկերությունը միանձնյա շարունակում է ղեկավարել Պավել Դուրովը, ում վստահված են նաև Ուսմանովի բաժնետոմսերը:

Բաժնետոմսերի վաճառքի գործընթացը սկսվել է ապրիլի 2-ին և ավարտվել երեկ: Գործարքի արժեքը կոնկրետ չի նշվում, սակայն վերլուծաբանները այն գնահատում են մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Vk.com կայքից օրական օգտվում է 17,2-24 մլն մարդ:

Share