Բաժին. Բիզնես

APPLE APP STORE-Ն ԱՊԱՀՈՎՈՒՄ Է 2.6 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵԿԱՄՈՒՏ, ՔԱՆ GOOGLE PLAY-Ը

2013թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով Apple App Store հավելվածների առցանց խանութի հասույթը շուրջ 2.6 անգամ գերազանցել է Google Play-ի հասույթը:

Google Play-ի աճի տեմպերը, սակայն, զգալիորեն ավելի բարձր են: Համեմատության համար պետք է նշել, որ 2012թ.-ի չորրորդ եռամսյակում Apple App Store-ի հասույթը Google Play-ի հասույթից ավել էր 4 անգամ:

Երկու համակարգերում էլ հասույթի հիմնական մասն ապահովում են խաղերը: Apple App Store-ում խաղերի վաճառքն ապահովում է հասույթի 70%-ը, իսկ Google Play-ում` 80%-ը:
 
Apple-ն առաջինն է նաև ներբեռնումների քանակով: Google Play-ի ներբեռնումների ամբողջ քանակը համեմադրելի է Apple App Store-ի ներբեռնումների 90%-ին:

Share