Բաժին. Բիզնես

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՀԱՅԵՐԸ 2013

FORBES պարբերականի ռուսական հրատարակության կողմից կազմվել է Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ցուցակում կան նաև ռուսաստանաբնակ հայերի անուններ: Դրանց թիվը 6-ն է:

Ռուսաստանի ամենահարուստ հայը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: 2012թ.-ի համեմատ Կարապետյանի կարողությունն աճել է 2.2 միլիարդ դոլարով և կազմել 3.8 միլիարդ: Նա իր դիրքը բարելավել է 34 հորիզոնականով և զբաղեցրել 29-րդ հորիզոնականը:

Ցուցակի 43-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Ռոսգոսստրախ»-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Անցյալ տարվա համեմատ նա իր դիրքը բարելավել է 2 հորիզոնականով: Խաչատուրովի կարողությունը 2012թ.-ի համեմատ աճել է 0.4 միլիարդ դոլարով և կազմել 2.4 միլիարդ:

78-րդ և 79-րդ հորիզոնականներում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: Երկուսն էլ անցյալ տարվա համեմատ բարելավել են իրենց դիրքերը 4-ական հորիզոնականով: «ՌԵՍՈ Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատերերի կարողություններն աճել են 0.15-ական միլիարդ դոլարով և կազմել 1.35 միլիարդ դոլար:

143-րդ հորիզոնականում է հայտնվել Ալբերտ Ավդոլյանը` Wooden Fish Agency ընկերություն: Նրա կարողությունը գնահատվել է 0.7 միլիարդ դոլար:

13 հորիզոնականով նահանջել և 193-րդ տեղն է զբաղեցրել Ռուբեն Վարդանյանը: «Տրոյկա Դիալոգ»-ի նախկին սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 0.5 միլիարդ դոլար:

Share