Բաժին. Բիզնես

NESTLE-Ը ՉԻ ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքի արտադրության ոլորտում հայտնի Nestle Group ընկերության վաճառքի ծավալներն աճել են շուրջ 5,4%-ով և կազմել 21,9 մլրդ ֆրանկ (18 մլրդ եվրո): Հատկանշական է, որ ընկերությունը փոքր-ինչ «հիասթափեցրել է» վերլուծաբաններին: Վերջիններս կանխատեսել էին, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Nestle-ի վաճառքի ծավալները կկազմեն ավելի քան 22,58 մլրդ ֆրանկ (18,6 մլրդ եվրո):

Նշենք, որ 2012 թվականին Nestle-ը հասույթի լավ ցուցանիշներ էր գրանցել այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ ներկայացված է: Առավել դրական զարգացումներ գրանցվել էին ասիական և աֆրիկյան շուկաներում:

Nestle ընկերությունը հիմնադրվել է 1866 թվականին և այժմ համարվում է սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունն ունի ավելի քան 450 գործարան աշխարհի շուրջ 84 երկրում:

Share