Բաժին. Բիզնես

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿ

Զարգացման Հայկական Բանկը, ընդառաջ գնալով ձեռնարկատիրական գործունեությանը և բիզնեսի զարգացմանը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր վարկատեսակ` «Զարգացման վարկ»: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ այս վարկատեսակը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում կամ պատրաստվում են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Վարկերը տրամադրվում են մինչև 6 տարի ժամկետով` մինչև 6 ամիս մարման արտոնյալ ժամանակահատվածով, 16% տարեկան տոկոսադրույքով, մինչև 15 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթ գումարի չափով:

Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 2 օրվա ընթացքում, իսկ գումարը տրամադրվում է հաշված օրերի ընթացքում:

Այս վարկատեսակն ունի մի շարք ուշագրավ առավելություններ, մասնավորապես` վարկը տրամադրվում է նաև սկսնակ բիզնեսի համար, դիմում-հայտի ուսումնասիրության վճար և գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն չի պահանջվում:

«Զարգացման Բանկի վարկային ճկուն քաղաքականությունը կօգնի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բիզնեսի լավագույն ձևով ֆինանսավորմանը և կառաջարկի վարկավորման առավել նախընտրելի տարբերակը», – նշվում է Բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել 59 15 15 հեռախոսահամարով կամ այցելել www.armdb.com:

Share