Բաժին. Բիզնես

ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՏՈՒԿ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին` ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ: Այս մասին նշվում է Orange-ի տարածած հաղորդագության մեջ:

«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ լավ որակի ինտերնետ՝ նորություններ կարդալու և իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով հաճախ շփվելու համար: Նկատի ունենալով, որ մարզերի բնակիչների համար դժվար է ամսական մեծ գումար հատկացնել հեռահաղորդակցության ծառայություններին, մենք ստեղծել ենք այս հատուկ սակագնային պլանը ամսական 3500 դրամ վճարով: Այս առաջարկը հատկապես նախատեսված է փոքր քաղաքային և գյուղական համայքների բնակիչների համար: Orange Ինտերնետի մյուս առաջարկները, որոնք ներառում են գերարագ ինտերնետի փաթեթներ, շարունակելու են հասանելի լինել բոլոր գյուղերում և մեծ քաղաքներում», – ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ի 3G ցանցը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում՝ բնակչության ավելի քան 95%-ին:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար):

Share