Բիզնես

Bloomberg. Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից աճել է 7.9 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից աճել է 7.915 միլիարդ դոլարով:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Ալեքսեյ Մորդաշովը վաստակել է 4.43 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 25.3 միլիարդ դոլարի:

Միխայիլ Պրոխորովի կարողությունն աճել է 2.99 միլիարդ դոլարով: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է մինչև 187 միլիարդ դոլար:

Վագիթ Ալեքպերովի ունեցվածքն ավելացել է 2.81 միլիարդ դոլարով՝ հասնելով 27.5 միլիարդ դոլարի:

Ամենամեծ վնասները կրել է Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունը նվազել է 7.44 միլիարդ դոլարով՝ հասնելով 13.6 միլիարդ դոլարի:

Share