Բաժին. Բիզնես

HERMES-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՆՎԱԶԵԼ Է

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով ֆրանսիական Hermes International SCA նորաձևության տունը ապահովել է շուրջ 856,8 մլն եվրոյի ($1,1 մլրդ)  հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասույթն աճել է 10%-ով:

Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հաշվետու եռամսյակում Hermes-ի հասույթի աճի ցուցանիշը նվազագույնն է՝ վերջին երեք տարվա կտրվածքով, ինչը պայմանավորված է ժամացույցների, ինչպես նաև կաշվե արտադրանքների բիզնես-սեգմենտներում վաճառքի ծավալների ոչ բավարար ցուցանիշներով: Այսպես, ընկերության հիմնական բիզնես ուղղությունը ներկայացնող կաշվե պարագաների վաճառքի ծավալներն աճել են ընդամենը 7,3%-ով, իսկ ժամացույցների վաճառքի ոլորտում գրանցվել է անկում՝ 5,3%-ով:

Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակում Ասիայում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 14%-ով, Եվրոպայում՝ 12%-ով:

2013 թվականի համար Hermes-ը կանխատեսում է հասույթի 10% աճ:

Share