Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «BLACKBERRY COMPLETE» ՓԱԹԵԹԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների «BlackBerry Complete» փաթեթը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Մամուլի ծառայությունից՝ բաժանորդը, ակտիվացնելով փաթեթը, ստանում է.

– BlackBerry® պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնից՝ առանց մուտք գործելու համապատասխան վեբ կայքը,

– BlackBerry® Էլեկտրոնային հասցե (XXXXXXXX@vivacell.blackberry.com). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարելի է վարել ամբողջ նամակագրությունը,

-Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ,

– Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով,

– Ներառված ինտերնետ:

«BlackBerry Complete» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով (5 ՄԲ, 120 դրամ), 1 շաբաթով (50 ՄԲ, 1000 դրամ) կամ 1 ամսով (500 ՄԲ, 3600 դրամ):

Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել  ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Share