Բաժին. Բիզնես

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունից տեղեկացնում են, որ վրացական ընկերությունը նախատեսում է ապրիլի 25-ին ժամը 08:00-ից մինչեւ ժամը 20:00-ը Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա իրականացնել վթարա-վերականգնողական աշխատանքներ:

Share