Բաժին. Բիզնես

SAMSUNG GALAXY S3 ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԸ «ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԵՆ»

Տեխնիկայի և բջջային հեռախոսների արտադրության ոլորտում առաջատար հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունության արդյունքները:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 42%-ով և կազմել 7,15 տրիլիոն վոն (շուրջ 6,44 մլրդ ԱՄՆ դոլար): Շահույթի աճին նպաստել են, մասնավորապես, Galaxy S3 սմարթֆոնների վաճառքի լավ ցուցանիշները:

Հաշվետու եռամսյակում Samsung Electronics-ի հասույթն աճել է 16,8%-ով և կազմել 52,87 տրիլիոն վոն (47,68 մլրդ ԱՄՆ դոլար), իսկ գործառնական շահույթը կազմել է 8,78 տրիլիոն վոն (7,92 մլրդ ԱՄՆ դոլար)՝ աճելով շուրջ 54% -ով:

Նշենք, որ Samsung Electronics ընկերությունը հիմնադրվել է 1938 թվականին:

Share