Բաժին. Բիզնես

STARBUCKS-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՅԵԼԵԼ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ

2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ամերիկյան Starbucks սրճարանների ցանցն ապահովել է զուտ շահույթի 26% աճ: Հաշվետու եռամսյակում ցանցի զուտ շահույթը կազմել է 390,4 մլն ԱՄՆ դոլար:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝  եռամսյակային հասույթը կազմել է 3 մլրդ 556 մլն ԱՄՆ դոլար՝ 11,3%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, իսկ գործառնական շահույթն աճել է 26,4%-ով և կազմել 544,1 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայում Starbucks-ն իր գործունեությունը ծավալում է աշխարհի 50 երկրում:

Առաջին Starbucks սրճարանը բացվել է 1971 թվականին:

Share