Բաժին. Բիզնես

TELENOR-Ի ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 6 ԱՆԳԱՄ

Հեռահաղորդակցության ոլորտում առաջատար նորվեգական Telenor ընկերությունների խումբն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է մոտ 6 անգամ և կազմել 613,5 մլն ԱՄՆ դոլար (3,602 մլրդ կրոն): Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը կազմել է 0,39 ԱՄՆ դոլար (2,34 կրոն): 

Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կրճատվել է 1,6%-ով և կազմել 4,2 մլրդ ԱՄՆ դոլար (24,71 մլրդ կրոն): 

Նորվեգական Telenor ընկերությունը հիմնադրվել է 1855 թվականին: Վերջինս ռուսական Vimpelcom (Beeline) ընկերության հիմնական բաժնետերն է:

Share