Բաժին. Բիզնես

ՎԵՐՋԻՆ 5 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ SONY-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹ

2012-2013 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Ճապոնական Sony ընկերությունն ապահովել է 40 մլրդ յենի (403 մլն ԱՄՆ դոլար) զուտ շահույթ: Հատկանշական է, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ Sony-ն ապահովել է շահույթ: Մինչ այս ընկերությունն աշխատել է վնասով:

Միևնույն ժամանակ, ընկերության տարեկան հասույթն աճել է ընդամենը 4,7%-ով և կազմել 6,8 տրիլիոն յեն:

Ինչպես նշվում է Sony ընկերության տարածած հաղորդագրության մեջ՝ հաշվետու տարում հաջողվել է ապահովել շահույթ՝ ԱՄՆ-ում և Ճապոնիայում մի շարք ակտիվների վաճառքի, ինչպես նաև ճապոնական յուանի փոխարժեքի անկման շնորհիվ:

Sony-ն չի թաքցնում, որ հեռուստացույցների և բջջային հեռախոսների արտադրության ոլորտում դեռևս շարունակում է կրել վնասներ:

Տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար մյուս ճապոնական ընկերությունների նման Sony-ն ևս ապրում է որոշակի դժվարություններ՝ կապված համաշխարհային շուկայում սպառողների նախասիրությունների փոփոխման, ինչպես նաև համաշխարհային տնտեսության ոչ այնքան բարենպաստ զարգացումների հետ:

Share