Բաժին. Բիզնես

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:

Ընդհանուր ժողովում ներկայացվել են 2012 թվականի տարեկան գործունեության արդյունքները և 2013 թվականի հիմնական խնդիրները:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ընդհանուր ժողովում քննարկվել են նաև բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարմանը և 2013 թվականի գործունեության աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությանը վերաբերող հարցեր:

Ժողովի արդյունքներով հաստատվել են 2012 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունները:

Share