Բաժին. Բիզնես

KIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԵՂԾԻ ՆՈՐ ԲՐԵՆԴ` ՀԱՏՈՒԿ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

KIA ընկերությունը նախատեսում է հատուկ Չինաստանի շուկայի համար ստեղծել նոր բրենդ: Այն կանվանվի HORKI («Hor» նշանակում է Չինաստան, իսկ «Ki»` վարել):

«Շանհայ 2013» ցուցահանդեսի շրջանակներում Kia ընկերությունը ներկայացրել է Horki բրենդի առաջին մոդելը, որը անվանվել է Horki DYK:

Սպասվոււմ է, որ նոր բրենդի ներքո արտադրվող մոդելները վաճառքի դուրս կգան 2015թ. երկրորդ կեսին:

Մեքենաները նախատեսված կլինեն զուտ Չինաստանի և հարևան երկրների համար: Ապագայում մեքենաները կարտադրվեն նաև «այլընտրանքային» վառելիքով աշխատող շարժիչներով:

Մեքենաները կարտադրվեն KIA և Dongfeng ընկերություների համատեղ աշխատանքով՝ Dongfeng Yueda KIA գործարանում, որը գտնվում է Յանչենում:

Share