Բիզնես

ChatGPT-ը գլոբալ խափանում է արձանագրել

Դեկտեմբերի 26-ին ChatGPT-ը, Sora-ն և OpenAI API-ն մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ խափանվեցին: Ծառայությունները դադարեցվել են ավելի քան չորս ժամ:

Ընկերությունը իրավիճակը բացատրել է որպես պրովայդերներից մեկի կողմից առկա խնդիր: Այնուամենայնիվ, սխալը չի ​​ազդել հայտնի ծառայությունների վրա, ինչպիսիք են Perplexity-ն և Apple Intelligence-ը, որոնք օգտագործում են OpenAI API-ն:

Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը նման իրավիճակ է նկատվել՝ ստարտափի AI գործիքները հասանելի չեն եղել մի քանի ժամով։

Մինչդեռ բրիտանական The Guardian թերթը պարզել է, որ ChatGPT search որոնողական նոր համակարգը կարող է մոլորեցնել մարդկանց։

Որոնման համակարգը նախատեսված է ինտերնետում տեղեկատվության որոնումն արագացնելու համար, օրինակ՝ առցանց խանութի կայքում ապրանքի ակնարկների համառոտ ամփոփում տրամադրելով: Պարբերականը պարզել է, որ ChatGPT search-ին կարելի է ստիպել անտեսել բացասական արձագանքներն ու ցույց տալ միայն դրականները՝ թաքնված տեքստ տեղադրելով ստեղծված կայքերում:

Նույն մոտեցումը թույլ կտա որոնիչին նաև վնասակար կոդ ցույց տալ :

Հիշեցնենք, որ նոյեմբերին r_ocky.eth մականունով կրիպտո օգտատերը կորցրել էր 2,500 դոլար ChatGPT-ի պատճառով, որը խորհուրդ էր տվել խարդախ կայք՝ Pump.fun մեմքոյնների պլատֆորմի համար բոթ գրելիս Solana-ում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share