Բաժին. Բիզնես

BMW-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Գերմանական հայտնի ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունը 2013 թվականի առաջին եռամսյակում գրանցել է զուտ շահույթի անկում: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 3%-ով և կազմել 1,31 մլրդ եվրո: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 1,99 ԱՄՆ դոլար:
Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության հասույթը կրճատվել է 4,1%-ով և կազմել 17,5 մլրդ եվրո:
BMW (Bayerische Motoren Werke) ընկերությունը Եվրոպայի առաջատար ավտոարտադրողներից մեկն է, որը հիմնադրվել է դեռևս 1916 թվականին:
Share