Բաժին. Բիզնես

HTC-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 98% ԱՆԿՈՒՄ

Սմարթֆոնների և պլանշետ համակարգիչների արտադրությամբ հայտնի թայվանական HTC ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 98%-ով և կազմել 2,85 մլն ԱՄՆ դոլար:

Փորձագետները կանխատեսում են, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության հասույթը կաճի 63,3%-ով: Աճին առավելապես կնպաստի HTC One սմարթֆոնը:

HTC Corp.-ը հիմադրվել է 1997 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունն իր արտադրանքը թողարկել է համաշխարհային առաջատար բջջային կապի օպերատորների ապրանքային նշանների ներքո, սակայն հետագայում, 2006 թվականից սկսած, ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել սեփական բրենդով:

Share