Բաժին. Բիզնես

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԲԻԶՆԵՍՆԵՐՈՒՄ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵ՞Լ

«Ժողովուրդ» պարբերականը գրում է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ «թվերով» խախտումներ ներկայացվեն:

Օրաթերթին, այս հարցի առնչությամբ, չի հաջողվել որևէ մեկնաբանություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից: Դեռ ապրիլի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում և մյուս ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: Լուրը հաստատել էր նաև ԲՀԿ-ն:

Share