Բաժին. Բիզնես

ALIBABA GROUP-Ը ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

Չինական Alibaba Group Holdings ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային առևտրով, կարողացել է 8 մլրդ դոլարի չափով վարկ ներգրավել: Վարկատու բանկերի թիվը կազմել է 9:

Վարկային համաձայնագիրը ընկերության և բանկերի միջև կնքվել է ապրիլի 30-ին: Վարկատու բանկեր են Australia & New Zealand Banking Group-ը, Credit Suisse Group-ը, Citigroup-ը, Deutsche Bank-ը, DBS Group Holding-ը, HSBC Holdings-ը, J.P. Morgan Chase-ը, Morgan Stanley-ին և Mizuho Corporate Bank Ltd-ն:

Վարկերի մարման ժամկետները տարբեր են: Առաջին 2,5 մլրդ դոլարն ընկերությունը պարտավորվել է մարել 3 տարվա ընթացքում: 4 մլրդ դոլարը կմարվի 5 տարվա ընթացքում, իսկ վերջին 1,5 մլրդ դոլարը՝ 8 տարվա ընթացքում:

Ինպես նշել է Alibaba-ի ներկայացուցիչը, վարկային միջոցները կծախսվեն ընկերության առկա պարտքերի մարման, նոր ներդրողների ներգրավման և նոր ծրագրերի մեկնարկման համար: Վարկատու բանկերի ներկայացուցիչներն էլ նշել են, որ ներկայում ընթացքի մեջ գտնվող IPO-ի ավարտից հետո Alibaba Group-ը կգնահատվի մի քանի տասնյակ միլիարդ դոլար:

Share