Բաժին. Բիզնես

ASUS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 21%-ՈՎ

2013թ. առաջին եռամսյակում Asus ընկերության զուտ շահույթն ավելացել է 21%-ով և կազմել 6.05 մլրդ թայվանյան դոլար, ինչը համարժեք է 202 մլն ԱՄՆ դոլարի: Ընկերության շահույթի ավելացումը հիմնականում կապված է ինտերնետ-պլանշետների վաճառքի աճի հետ:

Asus-ի ստեղծած Google Nexus 7 պլանշետներն իրենց վաճառքի ծավալով զիջում են միայն Apple-ի և Samsung-ի պլանշետներին:

Հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալներն ավելացել են 16%-ով (105,16 մլրդ թայվանյան դոլար): Այս ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 2.7 մլն պլանշետ:

Share