Բաժին. Բիզնես

ՈՒՍՄԱՆՈՎԸ 100 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ԳՆԵԼ Է APPLE-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ

Ռուսաստանի ամենահարուստ գործարար Ալիշեր Ուսմանովն ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով ծախսել է ավելի քան 100 մլն դոլար: Այս մասին Ուսմանովը հայտնել է Bloomberg-ին:

Գործարարը նշել է, որ անգամ Սթիվ Ջոբսի մահից հետո ինքը հավատում է Apple  ընկերության զարգացմանը: Նա ավելացրել է, որ ճիշտ ժամանակն է գնելու այդ բաժնետոմսերը, քանի որ դրանց գինն ընկել է 40%-ով:

Հարկավոր է նշել, որ Ուսմանովն իր կանխատեսումներում երբեք չի սխալվել: 2009 թվականին Ուսմանովը գնել էր Facebook-ի բաժնետոմսեր. այդ ժամանակ facebook-ի շուկայական արժեքը գնահատվում էր 6,5 մլրդ դոլար: 2012 թվականին, երբ IPO-ից հետո Facebook-ի արժեքը գնահատվել էր 105 մլրդ դոլար, Ուսմանովը վաճառել էր իր բաժնետոմսերի մի մասը` 1,6 մլրդ դոլարով: Այս գործարքով Ուսմանովը վաստակել է 500 մլն դոլար:

Share