Բաժին. Բիզնես

LUFTHANSA-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ՎՆԱՍՈՎ

Գերմանական Deutsche Lufthansa AG ավիաընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում զուտ վնասը կազմել է 459 մլն եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների համեմատ ցուցանիշը գրանցել է 16,5% աճ:

Հաշվետու եռամսյակում գործառնական գործունեությունից շահույթը կազմել է 359 մլն եվրո, իսկ եռամսյակային հասույթն աճել է 0,1%-ով և կազմել 6,63 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակն ընկերությունն ամփոփել է 381 մլն եվրոյի վնասով:

Lufthansa Group-ն աշխարհի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկն է: Այն իրականացնում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Ավիաընկերության ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 50 մլն մարդ:

Share