Բաժին. Բիզնես

BERKSHIRE HATHAWAY-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ

Ամերիկյան Berkshire Hathaway ընկերությունների խումբն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 1,5 անգամ և կազմել 4,892 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 2977 ԱՄՆ դոլար: Գործառնական գործունեությունից շահույթն աճել է 41%-ով և կազմել 3,782 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ապահովագրական գործունեությունից հասույթն աճել է 17%-ով և կազմել 33,24 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Berkshire Hathaway-ի բաժնետոմսերի ավելի քան 30%-ը պատկանում է ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին:

Խմբի կազմի մեջ են մտնում տարբեր ոլորտների շուրջ 40 ընկերություն, որտեղ աշխատում է մոտ 180 հազար մարդ:

Share