Բաժին. Բիզնես

MAIL.RU GROUP-Ը QIWI-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑԵԼ Է 51,85 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Ռուսական Mail.Ru Group ինտերնետային ընկերությունը վաճառել է ամերիկյան Nasdaq բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացրած Qiwi ընկերության 3,05 մլն բաժնետոմս և արդյունքում ներգրավել մոտ 51,85 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ IPO-ի շրջանակներում Qiwi-ի մեկ բաժնետոմսի գինը սահմանվել է 17 ԱՄՆ դոլար մակարդակում: Ընդհանուր առմամբ,  Qiwi-ի բաժնետերերը ներգրավել են 212,5 մլրդ ԱՄՆ դոլար, որի ընթացքում Mail.Ru Group-ը հանդես է եկել որպես բաժնետոմսերի խոշորագույն վաճառող:

Antana International Corporation-ն վաճառել է 2,8 մլն բաժնետոմս և ներգրավել 47,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Palmway Holdings և Mitsui ընկերությունները վաճառել են 1,89 մլն և 1,86 մլն բաժնետոմս և ներգրավել, համապատասխանաբար, 32,13 մլն և 31,62 մլն ԱՄՆ դոլար:

Արդյունքում, Mail.Ru Group-ի մասնաբաժինը Qiwi-ի կապիտալում 21,4%-ից իջել է մինչև 15,5%, Mitsui-ի մասնաբաժինը 14,9%-ից իջել է մինչև 11,3%, իսկ Antanta International-ինը՝ 12,7%-ից մինչև 7,3%:

IPO-ն կազմակերպել են JP Morgan, Credit Suisse, Robert W. Baird & Co և William Blair & Co. ընկերությունները:

Share