Բաժին. Բիզնես

LADA ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԿՈՒՆԵՆԱՆ «ԵՎՐՈՊԱԿԱՆ» ԴԻԶԱՅՆ

«АвтоВаз»-ի մեքենաներն այսուհետ կլինեն ճանաչողական դիզայնով, ինչը կստիպի միջազգային հանրությանը ճանաչել LADA ապրանքանիշը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության գլխավոր դիզայներ Սթիվ Մատինը:

Մատինի խոսքերով, ընկերությանը հարկավոր է նոր` լայն ընդգծված դիզայն, ինչին ներկա պահին շատ մեծ ուշադրություն են դարձնում ավտոսիրողները: Մատինը նշել է, որ նման որոշմամբ LADA ավտոմեքենաները դուրս կգան միջազգային ավտոշուկա` լիարժեք մրցակցի կարգավիճակով:

«АвтоВаз»-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ LADA ապրանքային նշանի մեքենաների շարժիչները համապատասխանում են ներկայիս պահանջներին, քանի որ շատ խնայող են, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր են: Ըստ նրա` ընկերության միակ թույլ կողմը դա դիզայնն է, որը անլուծելի խնդիր չէ:

Մատինը նաև նշել է, որ առաջիկայում կարտադրվեն ավելի հզոր շարժիչներ, որոնք կվաճառվեն հատուկ պատվերով:

Share