Բաժին. Բիզնես

TOYOTA -Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 240% ԱՃ

2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է այս տարվա մարտի 31-ին, Toyota ընկերության զուտ շահույթն ավելացել է շուրջ 240%-ով և կազմել 9,7 մլրդ ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ հաշվետու տարում Toyota Group-ի բոլոր ստորաբաժանումները գրանցել են շահույթի աճ:

Շահույթի ցուցանիշի նման կտրուկ աճը վերլուծաբանները կապում են ճապոնական ազգային արժույթի՝ յենի փոխարժեքի անկման հետ:

Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2012 ֆինանսական տարում 3,7 անգամ ավելացել է նաև ընկերության համախառն գործառնական շահույթը, որը կազմել է մոտ 13,4 մլրդ ԱՄՆ դոլար:

2013 ֆինանսական տարում ընկրությունը պատրստվում է զուտ շահույթն ավելացնել 40%-ով: Նման աճ ապահովելու դեպքում ընկերությունը կմոտենա իր ռեկորդային ցուցանիշին, որը գրանցվել էր 2008 թվականին:

Share