Բաժին. Բիզնես

PANASONIC-Ը ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

Ճապոնական Panasonic ընկերությունն ամփոփել է 2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում ընկերության զուտ վնասը կազմել է 7,46 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ ֆինանսական տարվա համեմատ, երբ Panasonic-ը գրանցել էր զուտ վնասի ռեկորդային մակարդակ, գրանցվել է ցուցանիշի 2% անկում: Հաշվետու տարում ընկերության հասույթը կրճատվել է 6,9%-ով և կազմել 73,77 մլրդ ԱՄՆ դոլար:

Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ վերջինս պատրաստվում է դադարեցնել անշահութաբեր ստորաբաժանումների գործունեությունը: Արդյունքում, ակնկալվում է, որ 2013 թվականի արդյունքներով Panasonic-ի զուտ շահույթը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար:

Share