Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՄԵԿՆԱՐԿԵԼ Է SAMSUNG GALAXY S4 ՍՄԱՐԹՖՈՆԻ ՎԱՃԱՌՔԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում արդեն հասանելի է չորրորդ սերնդի Galaxy S սմարթֆոնը` Samsung GALAXY S4-ը: Սմարթֆոնը հագեցած է մի շարք նորարարական հնարավորություններով, այդ թվում՝ «Group Play»-ով, որը թույլ է տալիս շրջապատողների հետ վայելել երաժշտություն, լուսանկարներ և խաղեր՝ առանց Wi-Fi-ի կամ բջջային ազդանշանի, հայացքով էկրանը կառավարելու «Samsung Smart Pause» հնարավորությամբ, «Dual Camera»-ով, ինչի շնորհիվ կարելի է միաժամանակ լուսանկարել հիմնական և դիմային տեսախցիկներով և այլն:

Այս սմարթֆոնը դարձնում է կյանքն ավելի պարզ և լի հաճելի պահերով: Samsung GALAXY S4-ն օգնում է միմյանց ավելի մոտ լինել և ֆիքսել միմյանց հետ անցկացրած պահերը: Սմարթֆոնի հնարավորություններից յուրաքանչյուրը ստեղծված է առօրյան ավելի հեշտացնելու համար: Այն նաև հնարավորություն է ընձեռում վերահսկելու ինքնազգացողությունն ու առողջությունը:

Samsung GALAXY S4-ի արժեքը 370000 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Share