Բիզնես

Mitsubishi Motors-ը նվազեցրել է այս ֆինանսական տարում զուտ շահույթի անկման կանխատեսումը

Ճապոնական Mitsubishi Motors ավտոարտադրողն ընթացիկ ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է մարտին, կանխատեսել է 35 միլիարդ իեն ի​​(225 մլն դոլար) զուտ շահույթ:

Այսպիսով, շահույթը կարող է նվազել 77.4%-ով՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ:

Գործառնական շահույթի կանխատեսումն իջեցվել է մինչև 125 միլիարդ իեն, իսկ եկամուտը մինչև 2.76 տրիլիոն իեն: Սա նախորդ ֆինանսական տարվա համեմատ համապատասխանաբար 34.5%-ով և 1.1%-ով պակաս է:

Mitsubishi-ն այս ֆինանսական տարում նախատեսում է վաճառել 848 հազար ավտոմեքենա՝ նախկինում ակնկալվող 895 հազարի փոխարեն: Այդուհանդերձ, վաճառքի ծավալն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարի, երբ վաճառվել էր 815 հազար մեքենա:

Ընթացիկ ֆինանսական տարվա երեք եռամսյակների ընթացքում (ապրիլ-դեկտեմբեր) ավտոարտադրողը կրճատել է զուտ շահույթը 67.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 33.23 միլիարդ իեն: Գործառնական շահույթը կրճատվել է 34.7%-ով և կազմել 104.59 միլիարդ իեն, իսկ հասույթը նվազել է 3.6%-ով և կազմել 1.989 տրիլիոն իեն:

Ինն ամսում ընկերությունը վաճառել է 624 հազար ավտոմեքենա, ինչը 7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

Share