Բաժին. Բիզնես

ANDROID-Ը ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԻՐ ԴԻՐՔԸ

2013թ. առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառված սմարթֆոնների 74,4%-ն աշխատել է Android օպերացիոն համակարգով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Apple ընկերության iOS-ը՝ 18,2%: BlackBerry ընկերության BlackBerry OS-ին բաժին է ընկել վաճառված սմարթֆոնների 3%-ը, իսկ Windows Phone-ին՝ 2,9%-ը:

Նշված օպերացիոն համակարգերից միայն Android-ն ու Windows Phone-ն են, որ կարողացել են նախորդ տարվա ընթացքում ավելացնել վաճառքների թիվը: 2012թ. համեմատ Android-ը կրկնապատկել է շուկայի իր մասնաբաժինը, իսկ Windows Phone-ն իր մասնաբաժինը մեծացրել է 1,9%-ով: Որոշ վերլուծաբանների կարծիքով` շուտով շուկայում կլինեն փոփոխություններ, քանի որ սկսել են հայտնվել Firefox OS, Tizen և Jolla օպերացիոն համակարգերով աշխատող սարքավորումներ:

2013թ. առաջին եռամսյակում ամենաշատը վաճառվել են Samsung ընկերության սմարթֆոններն ու պլանշետները (30,8%): Apple-ը երկրորդ տեղում է (18,2%): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Apple-ի վաճառքների ծավալը կրճատվել է 3,8%-ով: 

Մնացած ընկերությունների վաճառած սմարթֆոնների քանակը չի գերազանցել 5%-ը: LG ընկերությանը բաժին է ընկել վաճառված սմարթֆոնների 4,8%-ը, Huawei-ին՝ 4,4%-ը, ZTE-ին`3,8%-ը:

Share