Բիզնես

Volkswagen-ը հայտարարել է Tera քրոսովերի դեբյուտի ամսաթիվը

Volkswagen-ը պահպանում է ինտրիգը՝ երկար սպասված Tera ամենագնացն աստիճանաբար ներկայացնելով:

Այս անգամ գերմանացիները հայտարարել են՝ ավտոկոնցեռնի նոր արտադրանքը կներկայացվի մարտի 2-ին, որը համընկնում է մոդելի հիմնական շուկայում՝ բրազիլական զբոսահանդեսի գլխավոր իրադարձության հետ:

Volkswagen Tera-ի տեխնիկական հատկանիշների մասին հստակ տեղեկություն չկա, եղածները ենթադրություններ են:

Նոր Volkswagen-ի հիմնական մրցակիցներն այս պահին Fiat Pulse-ն ու Renault Kardian-ն են, որոնք փոխարինեցին Sandero Stepway-ին: Այնուամենայնիվ, մոտ ապագայում Toyota Yaris Cross-ը և Honda WR-V-ը նախատեսվում են թողարկել Բրազիլիայում, իսկ Chevrolet-ը կոմպակտ ամենագնաց ստեղծելու նախագիծ ունի:

Volkswagen Tera-ի ակնկալվող գինը 107-110 հազար բրազիլական ռեալի սահմաններում:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

Share