Բաժին. Բիզնես

TOYOTA-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՍԻԱՅԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՄԱՍՆԱՎՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ճապոնական Toyota ընկերությունն իր կապիտալիզացիայի ցուցանիշով առաջ է անցել հարավկորեական Samsung ընկերությունից և ճանաչվել Ասիայի ամենաթանկ մասնավոր ընկերությունը: Մայիսի 16-ի առևտրային շրջանի արդյունքներով Toyota-ի կապիտալիզացիան հասել է 217 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ Samsung-ինը՝ 198,32 մլրդ ԱՄՆ դոլարի:

Նշենք, որ վերջին շուրջ մեկ տարվա ընթացքում Toyota ընկերության արժեթղթերի գներն աճել են ավելի քան 2 անգամ:

Հիշեցնենք, որ 2012 ֆինանսական տարում Toyota ընկերության զուտ շահույթը կազմել էր շուրջ 13 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել էր 3,7 անգամ:

Կապիտալիզացիայի ցուցանիշով Samsung-ը Toyota-ից առաջ էր անցել 2011 թվականին:

Share