Բիզնես

Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան գլխավորում է աշխարհի լավագույն գործադիր տնօրենների ցանկը

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան Brand Finance-ի կողմից զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի 100 գլխավոր գործադիր տնօրենների ցանկում:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Apple Inc.-ի ղեկավարը Թիմ Քուկը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Apple-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը՝ 574.5 միլիարդ դոլար գնահատականով, երկրորդ տեղում է Microsoft-ը՝ 461.1 միլիարդ դոլարով:

Գլխավոր գործադիր տնօրենների հնգյակում են նաև Nvidia Corp.-ի, Ferrari N.V.-իի և Google-ի ղեկավարները:

Իլոն Մասկը ցանկում վեցերորդն է, երբ նրա Tesla ընկերության ապրանքանիշի արժեքը մեկ տարվա ընթացքում նվազել է 15%-ով:

Ուշագրավ է, որ միայն յոթ կին է հայտնվել լավագույն 100 գործադիր տնօրենների ցանկում: Ամենաբարձր տեղը՝ 19-րդը, զբաղեցրել է Chanel-ի ղեկավար Լինա Նաիրը:

Share