Բաժին. Բիզնես

«ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ». ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է HP, DELL ԵՎ ASUS ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ի խանութներում կարելի է ձեռք բերել HP և Dell, իսկ մոտ ապագայում՝ նաև Asus ապրանքային նշանների համակարգիչներ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Orange-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ առաջարկվող համակարգիչները տարբեր գնային դասերի են պատկանում.  դրանք կարելի է ձեռք բերել 10,470 դրամից մինչև 16,400 դրամ ամսական վճարով՝  24 ամիս հավասարաչափ վճարումների պայմանով:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում Orange-ն առաջարկում է ձեռք բերել դյուրակիր համակարգիչներ Երևանի և մարզերի իր 15 խանութներում՝ առանց կանխավճարի և երկու տարի մարման ժամկետով:

Խանութների ցանկը, որտեղ տրամադրվում են հատուկ պայմաններով համակարգիչներ, մինչև տարեվերջ կհասցվի 35-ի:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, մասնավորապես, հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածմանը նպաստելուն, ինտերնետ հասանելիության ապահովմանը և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը: Այնիրականացվում է  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի և Կենտրոնական Բանկիաջակցությամբ:

Share