Բաժին. Բիզնես

ORANGE ԲՐԵՆԴԸ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է 13,8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ, MTS-Ը՝ 10.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկայում ներկայացված 3 բրենդերից 2-ն ընդգրկվել են աշխարհի ամենաթանկ բրենդերի BrandZ Top 100 ամենամյա վարկանիշում: Այսպես, Orange բրենդը, որը Հայաստանի շուկա է մուտք գործել 2009 թվականին, գնահատվել է 13,8 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ Orange-ի բրենդային արժեքը կրճատվել է 10%-ով: Ընդհանուր վարկանիշում Orange-ը զբաղեցրել է 60-րդ տեղը:

Միևնույն ժամանակ, ռուսական MTS բրենդը, որը Հայաստանում ներկայացված է որպես Vivacell-MTS, աշխարհի թանկ ապրանքային նշանների վարկանիշում հայտվել է 82-րդ տեղում: MTS բրենդը գնահատվել է 10.6 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ բրենդի արժեքն աճել է 11%-ով:

Share