Բաժին. Բիզնես

YAHOO!-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԼՈՒՐԵՐԸ

Yahoo! ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ մտադիր է գնել Tumblr միկրոբլոգային ծառայությունը և տեղեկացրել, որ գործարքը կամփոփվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Ինչպես առավել վաղ հայտնել էր արևմտյան մամուլը՝ գործարքի արժեքը գնահատվում է  1,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Yahoo! ընկերությունում վստահ են, որ գործարքի կնքման արդյունքում Yahoo!-ի օգտատերերի ընդհանուր թիվը զգալի կաճի:

Նշենք, որ Tumblr-ը հիմնադրվել է 2007 թվականին: Միկրոբլոգային ծառայության օգտատերերի թիվը հասնում է ամսական 300 մլն-ի:

Սպասվում է, որ Tumblr-ի օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել Yahoo!-ի որոնողական համակարգից:

Ընկերությունները մտադիր են նաև իրականցնել համատեղ գովազդային ծրագրեր:

Share