Բաժին. Բիզնես

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ VOLKSWAGEN GOLF-Ն ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է

Արդեն 7-րդ ամիսն անընդմեջ Volkswagen Golf-ը ճանաչվում է Եվրոպայի ամենաշատ վաճառված ավտոմեքենան: 2013 թվականի ապրիլին Եվրոպայում վաճառվել է ավելի քան 43 հազար «գոլֆ»: Նախորդ ամսվա համեմատ ցուցանիշն ավելացել է 17,9%-ով:

Վաճառքի ծավալներով երկրորդ տեղում Renault Clio-ն է: Ապրիլին եվրոպական ավտոշուկայում վաճառվել է շուրջ 26 հազար Renault Clio: Մարտ ամսվա համեմատ ցուցանիշն ավելացել է 29%-ով: Երրորդ ամենաշատ վաճառված ավտոմեքենան Volkswagen Polo-ն է՝ 25 հազար: Չորրորդ տեղում Peugeot 208-ն է՝ 24 հազար: Լավագույն հնգյակը եզրափակում է Ford Fiesta-ն՝ 23,5 հազար: 

Տասնյակում են հայտնվել նաև Opel Corsa-ն, Ford Focus-ը, BMW 3-ը, Audi A3/S3/RS3-ը և Opel Astra-ն:

Share